ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ամառային երեխաների» առանձնահատկությունները

«Ամառային երեխաների» առանձնահատկությունները
15.09.2014 | 13:57

Աստղագետները կարծում են, որ բնավորության ձևավորման վրա ազդում են ոչ միայն ժառանգականությունն ու դաստիարակությունը, այլև մոլորակները, որոնք ակտիվ են եղել երեխայի ծննդի պահին: Ամռանը ծնված երեխաներին բնորոշ է ծայրահեղ զգացմունքայնությունը: Նրանք բարեսիրտ են, փափկասուն, հազվադեպ են ձգտում գլխապտույտ կարիերայի, թեպետ դա ինքնին ստացվում է: Հունիսին, հուլիսին, օգոստոսին ծնված երեխաները ի ծնե օժտված են: Նրանք հաճախ են հաջողության հասնում հրապարակային մասնագիտություններում՝ մշակույթի, քաղաքականության, սպորտի մեջ: Մանկության օրերին աղջիկները սովորաբար տարվում են ձեռագործով, տղաները՝ երաժշտական գործիքներով: Այդ երեխաներին հաճախ է պակասում ինքնավստահությունը, նրանք հակված են ուրիշների ազդեցության տակ ընկնելու: Նրանք ծույլ չեն, աշխատասիրությունը ծածկում է բնավորության թույլ կողմերը և հանգեցնում բարձր արդյունքների: Ամառային երեխաները հիմնականում տնակյաց են, նրանց համար շատ կարևոր է ընտանիքը, սիրում են ընտանի կենդանիներին, հիշաչար չեն, հուսալի և նվիրված ընկերներ են: Ծնված օրից նրանք շատ վիտամիններ են ստանում և ավելի ամուր առողջություն ունեն, քան տարվա մյուս եղանակներին ծնվածները:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ